ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է պարեկների կողմից արցախցիներին տուգանելու դեպքին.
«Լավ, անբարոյականությունն ո՞ւր կարա հասնի, արա՛, ա՛յ տղա, ա՛յ անգրագետ, արի քո իրավաբանական գիտելիքները ստուգեմ: Դու գետինը չես մտնո՞ւմ, որ Արցախից եկած մարդուն 100 հազար դրամ տուգանում ես: Ձեր քռչափռչա թափառախմբի, քնձախմբի ղեկավարը 40 հազար դրամ տալիս ա բնակարանի վարձ, 10 հազար էլ կոմունալ. Դուք էսօր 40 հազար դրամով ե՞ք ձեր տները պահում կամ 10 հազար դրամ ե՞ք տալիս ձեր կոմունալների համար: Էդ մարդիկ տուն-տեղ կորցրել, եկել են, կանգնացրել, 100 հազար տուգանում ե՞ս»,- նշել է Պետրոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը