Արգենտինայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությունը, որն աչքի է ընկել մի շարք արտառոց դետալներով, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Խավիեր Միլեյի նախագահական մահակին նրա խնդրանքով պատկերվել են նրա հինգ շների գլուխները. ի դեպ, շներից չորսը կլոններ են:
Նրա կառավարության նախարարներն առաջին անգամ երդվել են գաղտնի։
Անվտանգության նախարարությունը գլխավորել է քաղաքական գործիչ, որը չէր կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ համապատասխան փորձ չունեցող տնտեսագետ:
Արդարադատության նոր նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար:
Մարդկային կապիտալի նախարարությունը ղեկավարում էր մենեջերական փորձ չունեցող լրագրող, իսկ նախագահի քարտուղարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Միլեյի քույրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը