12 12 2023

Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

 

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ