13 12 2023

Ադրբեջանը հենց այնպես «բարի կամք» չի դրսևորում, հետո կպարզվի, թե այս անգամ ինչ զիջումների դիմաց է. Թագուհի Թովմասյան

Ադրբեջանը հենց այնպես «բարի կամք» չի դրսևորում, հետո կպարզվի, թե այս անգամ ինչ զիջումների դիմաց է. Թագուհի Թովմասյան

«Հայաստանի իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այդքան շատ տեղի է ունենում ագրեսիա», -ԱԺ-ում տեղիունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, դրանք շատ հաճախ կոչում եմ «խաղաղության կրակոցներ», ու այդ կրակոցների  տակ գիշերում է սահմանամերձ բնակչության մեծամասնությունը, և հաշվի առնելով այդ իրողությւոնը ես ուղղակի չեմ հավատում այդ խաղաղաությանը»,- նշեց նա։

 «Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում, չեմ հավատում նաև, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո դա կպահպանվի, որովհետև մենք նման փորձ ունենք»,- ասաց Թովմասյանը:

Խոսելով գերիների վերադարձման մասին պատգամավորն ասաց.

«Ուրախ եմ, որ գերիները վերադառնում են, բայց տխուր է արձանագրել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից որևէ մեկը վերադարձողների ցուցակում չկա: Ադրբեջանը , երբ «բարի կամք է դրսևորել»  ու  բաց է թողել հայ գերիներին, հետո պարզել ենք դրա դիմաց քարտեզներ են տրվել , զիջումների են գնացել…  Որոշ ժամանակ պետք է անցնի, որ հասկանանք, թե այս անգամ ինչ զիջումների են գնացել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ