05 02 2024
Իշխանությունը որոշել է Երևանում տրանսպորտի գինը թանկացնել մինչև 260 դրամ. Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը
գրում է.«
Նիկոլական իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ: Իրենց դրա համար Երևանի ավագանիում քվորում է պետք: Մենք դա չենք ապահովելու: Դրա համար էլ «Մայր Հայաստանի» դեմ արշավ են սկսել:
Ի դեպ, նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ՔՊԿ-ականները թող չփորձեն իրենց համապատասխան նկարներն ու տեսանյութերը ջնջել, դրանք պահված են: Անիմաստ տվայտանքների մեջ թող չընկնեն»:
Ավելի վաղ Թևանյանն իր ճեպազրույցում նշել էր, որ «Մայր Հայաստանի» դեմ հարձակումները տեղական ու համապետական նշանակություն ունեն. համապետականի մասով ուզում են ճնշել «Մայր Հայաստանին», քանզի այն արմատական ընդդիմություն է և դեմ է Ալիևի թելադրած օրակարգով ՀՀ անկախության հռչակագրից հրաժարվելուն, իսկ տեղականի մասով դեմ են թանկացումներին՝ տրանսպորտի և կարմիր գծերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը