23 02 2024

Թող արտագնա աշխատանքի մեկնողը մեր սարքած ճանապարհներով չգնա. Նիկոլ Փաշինյան

Թող արտագնա աշխատանքի մեկնողը մեր սարքած ճանապարհներով չգնա. Նիկոլ Փաշինյան

Ո՞նց կարող են չվճարել, հակառակ դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն: Այս մասին Կառավարութնան նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտագնա աշխատողների և շու-բիզնեսի ներկայացուցիչների հարկմանը։

«Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում աշխատած, հարկ վճարածների հաշվին  ճանապարհից մի՛ օգտվեք: Մերձդաշտյա ճանապարհներով, հնձեք էդ եղեգները ու այդպես հասեք օդանավակայան կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,- ասաց նա:

ՀիշեցնենքՕրերս Գեղարքունիքի մարզի բնկիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը՝ բողոքելով, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին Հայաստանում հարկային պարտավորությունների մասով ծանուցումներ են եկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ