28 03 2024

Ըստ մարզպետի՝ Շուռնուխի 13 տունը չի կառուցվել, բայց երկրում շենքեր են կառուցվել

Ըստ մարզպետի՝ Շուռնուխի 13 տունը չի կառուցվել, բայց երկրում շենքեր են կառուցվել

Բացի Շուռնուխի 10 տներից, երկրում բազմաթիվ շենքեր են կառուցվել, բազմաթիվ ծրագրեր են իրականցվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Միայն Շուռնուխի 10 տունը չի, իսկ թե ինչո՞ւ չի կառուցվել՝ ճշտեք քաղաքաշինության կոմիտեից»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, ՏԿԵ նախարարի, Քաղշինկոմիտեի նախագահի և Սյունիքի մարզպետի խոստանում էր մինչև 2021 թվականի ավարտը շուռնուխցիներին հանձնել 13 նորակառույց տուն՝ Ադրբեջանին հանձնած տների դիմաց: Այս տարիներին 5 անգամ ժամկետը երկարացվել է, բայց մինչ օրս տները պատրաստ չեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ