ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները:
«Sputnik Արմենիան» դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից մեզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։
«Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել համապատասխան աշխատանքներն ավարտելուց հետո»,- ասված էր պատասխանում։
Հուլիսի 1-ին մենք նոր հարցում ուղարկեցինք Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով տրամադրել կոորդինատները և հետաքրքրվելով, թե ինչ փուլում է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի համաձայնեցման գործընթացը, որը կողմերը պետք է ավարտեին հուլիսի 1-ին (կանոնակարգն այդպես էլ չընդունվեց):
Չնայած հարցմանը պատասխանելու սահմանված ժամկետ լրացել է, բայց պատասխան չի ստացվել։ Հավելենք, որ այս ընթացքում գրասենյակից բանավոր պարզաբանումներ ստանալու փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը