09 09 2024

Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, բայց դեմ է սահմանների փոփոխությանը

Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, բայց դեմ է սահմանների փոփոխությանը

Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Թեհրանը հանդես է գալիս նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների գործընթացի խթանման օգտին։

«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Ողջունում ենք տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակում տրանսպորտային ուղիների արգելափակման վերացումը։ Մենք նաև հստակորեն  դեմ ենք արտահայտվում միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը»,- հավելել է նա:

Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը մեկ անգամ ևս հաստատել է, որ իրենք աջակցում են տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի՝ 3+3 ձևաչափով ամրապնդմանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ