09 09 2024

ԱՀ պաշտոնյաները շարունակում են պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ. Բաղունց

ԱՀ պաշտոնյաները շարունակում են պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ. Բաղունց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը  հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին:

Դրանում մասնավորապես ասվում է.

«Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:

Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք: 

ՀԳ 1. Ինչ վերաբերում է մինչխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:

ՀԳ 2.  Ի դեպ ԱՀ ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են  Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ