ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
«...Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարում է՝
Հայաստանի Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն։ Այն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից։
Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության որևէ դրույթ ու ՀՀ պետական խորհրդանիշները` Միավորված ազգերի պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետության ճանաչման և միջազգային իրավունքի հետ խնդիրներ չեն ունեցել և ներկայումս էլ չունեն...»,-ասվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը