«SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ
Կառավարության վերջին նիստում պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց ՝ «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։
Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթե թաղված չլինեինք համատարած և շուրջբոլորյա ստի, ուրացված խոստումների ու բացահայը անկարողության ճահճում։
Իսկ ով, եթե ոչ հե՜նց կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա կառավարության և սեփական կուսակցության ծրագրով իշխանության եկած և ժողովրդին տրված տապալված խոստումների համար․ Արցախի ինքնորոշման իրավունք, Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, կրթական ու դատաիրավական «բարեփոխումներ», կոռուպցիայի դեմ պայքար և այլն։
Ո՞վ, եթե ոչ ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա կործանարար այն սխալների և սուտ խոստումների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք, Հայաստանի ապագայի գլխին կախված Դամոկլյան սուր։
Ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա, որովհետև երկրում մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է հաստատել և «ես եմ պետությունը» բանաձևով՝ sms- ով նախարարներ և առանցքային պաշտոնյաներ է աշխատանքից ազատում, թիմակիցների զրկում մանդատից ՝ առանց հանրային հաշվետվության և պատասխանատվության։
«Իսկ ի՞նչ է եղել Գյումրիում, որ․․․» հռետորաերսպաշտական խուսափողական հայտարությունից հետո SMS-ով կամ ֆբ-ով երկրի երկրորդ քաղաքի ճակատագիրն է որոշում՝ մոտավորապես ու փնթի, օրենսդրական կարգավորումներն արհամարհելով, ակնհայտ նպատադրումով՝ երկրի երկրորդ քաղաքում ամեն գնով պահել իշխանությունը։
Իսկ որ 9% -անոց Երևանից հետո Գյումրիում, ինչպես և ողջ հանրապետությունում քպ գործերը վատ են և վստահության ճգնաժամ է, հաստատվում է նաև վերջին սոցհարցումներով։ Գյումրում կառավարումը ձախողած աշխատակազմով, թմրամոլոլական սկանդալում հայտնված թեկնածույով/ ի դեպ սա թմրամոլության մեջ կասկածվող կամ կասկածված միակ քպ-ական պատգամավորը չէ/, Գյումրու քպ- գրասենյակի միջթիմակիցային ծեծկռտուքով դժվար է համոզիչ լիները։
Բա թե՝ Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու․․․ Իսկ դուք քաղաքական խիզախություն ունե՞ք, հայտարարելու, որ ժամանակավոր պաշտոնակատարը հետագայում չի մասնակցելու ավագանու ընտրություններին։ Իհարկե՝ ՈՉ։
Եվ ամեն ինչ անելու եք՝ ադմինիստրատիվ և այլ ռեսուրսներ չարաշահելով /սա ձեր մոտ արդեն վարքականոն է/, որպեսզի Հայաստանի երկրորդ քաղաքում ակնհայտ պարտությունը չգրանցվի․․․․ ։
Իսկ մինչ այդ պոպուլիստական հայտարարությունների և սեփական թիմակիցներին այրելու ժամանակն է՝ թե բա «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։
Իսկ իրականում կառավարությունը ողջ կազմով և իր առաջնորդով խախտել է բոլոր ժամկետները և բոլոր խոստումները՝ թե՜ բովանդակային, թե՜ ֆինանսական։ Միթե համատարած խախտված ժամկետների մասին չի խոսում անցած 10 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերի 55-60 % -անոց կատարողականը, (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ որոշների զրոյական արդյունքները։
Ի դեպ, պետք չէ սպասել «սրանից հետո»-ին․ ամենապրիմիտիվից սկսեք․ ընդամենը կառավարության շենքի լուսամուտից պետք է նայել այն համատարած փնթիությանն ու լքվածությանը, որ տիրում է Հանրապետության հրապարակում և այլուր։ Կառավարության շենքի առջև աշնանային տերևների և կենցաղային աղբի այնպիսի պատկեր է՝ կարծես շաբաթներով հավաքարարի ոտք չի կպել։ Նալբանդյան- Վ․ Սարգսյանով քայլեք մինչև քաղաքապետարան ու նույն լքված անտերությունը։
Իսկ Հանրապետության հրապարակում ամանորյա ջահ են կախում, երրորդ տարին անընդմեջ գնդակահարում են մշակութային հուշարձանի պատերը՝ էժանագին աստղեր ու լույսեր ստանալու հեռանկարով։ Իսկ Ավինյանն այդ ընթացքում նկարվում է ԱՄՆ-ում, իսկ Կենտրոնի թաղապետարանում հերթական պաշտոնյան է կալանավորվում։
Պարտքերի մեջ թաղված Հայաստանի բյուջեի վրա այս ամանորը կնստի 549 մլն 706հազար դրամ/1,4 միլիոն դոլար/։ Մեր պարքերի հաշվին հերթական անբովանդակ և ոչ առաջնային ծախսը։ Տեսարան, պոպուլիզմ ու սուտ․ սրանում անմրցելի եք։
Սա կառավարում չէ, սա «տոնական» թմբիրի ներքո քաղաքացու գրպան մտնել է, սա տգետ ու անունակ կառավարում է, ՀԱ-ՄԱ-ՏԱ-ՐԱԾ, բոլոր ոլորտներում։ Բառիս բուն իմաստով երեկ սալահատակված Հանրապության փողոցում այսօր արդեն օրորվող սալիկներ են ու քարի տակից ճայթող ցեխաշիթ․․․
Եվ այնուամենայնիվ, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։


.jpg)



Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել