30 11 2024

Գործող վարչապետն իր կենագրությամբ պարտական է մարտի 1-ին․ Բագրատ Միկոյան



Մարտի 1-ի գործը հենց իրենց՝ ՔՊ իշխանության քաղաքական օպոնենտին առնվազն տարի ու կես կալանքի տակ պահելու գործն է եղել: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով վերջին դատական նիստին:

«Գործող վարչապետն իր կենագրությամբ, այսպես ասած, պարտական է մարտի 1-ին: Մարտի 1-ի զոհերին տվել է 30 միլիոն փոխհատուցում, զոհված զինծառայողներին՝ 10 միլիոն. սա ցայտուն ցույց է տալիս իր վերաբերմունքը: Երբ խոսում են հանրային մեծ հետաքրքրությունից, այսինքն՝ 44-օրյայի 4000 կամ 5000 զոհերի մասին հանրային հետարքրություն չկա, այրված 15 զինծառայողների մասին հետաքրքրություն չկա, սեպտեմբերյան դեպքերի, 200-ից ավելի զոհերի մասին հետաքրքրություն չկա, 10 զոհի մասին կա: Իրենք անընդհատ շեշտում են 10 զոհ. 10-ից երկուսը ոստիկան են եղել: Առաջին մահացու վիրավորում ստացած մարտի 1-ի զոհը եղել է ոստիկանության կապիտան»,- նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ