Կարծում եմ ավելի ազնիվ կլինի օրենք ընդունեն, որ այուհետ էս, էս, էս պաշտոնյաները՝ ՀՔԾ պետ, Ներքին գործերի նախարար և այլն, գործի ընդունվում են «sms»-ով, գործից հանվում են սմայլիկով: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով «sms»-ով պաշտոնանկություններին:
«Նայած ում՝ ոնց. սմայլիկների տարբեր ձևեր կան՝ 18+ սմայլիկներ, նայած այդ պահին ով ինչքան է խմած ու կատաղած: Առաջարկում եմ նման օրենք ընդունի, էլ չտանջվի գրի՝ սմայլիկ ուղարկի: Օրինակ, եթե ԲԴԽ նախագահին սրտիկ ես ուղարկում ուրեմն մնում է պաշտոնի, եթե ջարդված սրտիկ ես ուղարկում ուրեմն էդ նկարը ոգեշնչող պետք է դնի թևի տակ ու գնա տուն: Հիշեցի «Дом 2» ռեալիթի շուն, որտեղ «sms»-ով տուն էին ճամփում, մեկ էլ Բուզովային էին էդպես տուն ճամփել: Գեներալները դառան Բուզովաներ»,- նշել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը