ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ։
ՀՅԴ-ից հայտնում են, որ մասնավորապես, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է տեղի ունեցել պաշտպանության հանձաժողովի փոխնախագահ, սոցիալիստ պատգամավոր Իզաբել Սանտիագոյի, իսկ Սենատում՝ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Մարի Առլեթ Կառլոտիի, Ջիլբերթ Լյուկ Դեվինազի, Հելեն Քոնվայ Մուրեթի, Օլիվիեր Ժաքուինի, Լուսիեն Սթանոզիի հետ։
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին տևական ժամանակ ծավալած հայանպաստ գործունեություն համար։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանության միջազգային աշխատանքների ընթացքը, տարածաշրջանային քաղաքական զարգացումները։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, ՀՀ ներքաղաքական զարգացումների և արցախյան հիմնախնդրի ներկա փուլի վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը