05 12 2024

Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ Ստեփան Դանիելյան

Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում
 
ԵՄ-ում ԱՄՆ նարկայուցչի Թրամպի թեկնածու Կիմբերլի Լոուն հայտարարել է, որ ԵՄ-ն արդարացի չի վարվում Վրաստանի հետ, և, երբ ինքը դառնա ԵՄ-ում ներկայացուցիչ, կօգնի Վրաստանին վերսկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը և պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի քաղաքական ուժերի միջև:
Նա ասել է, որ դեմոկարատիան այն է, երբ ընտրողների 51% որոշում է, թե ինչպես պետք է ապրի 49%:
Այսպիսով, ԱՄՆ Թրամպի վարչակարգն աջակցություն է հայտնում Վրաստանի ընտրված կառավարությանն ու ճանաչում է ընտրությունների արդյունքը:

Առաջանում է հարց, Վրաստանի ընդդիմությունը, որը ցանկանում է ԵՄ-ին անդամակցել ու լինել ԱՄՆ դաշնակիցը, ու վրա է հույսը դրել:

Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա տրամաբանություն: Վրաստանի գործող կառավարությանը աջակցում է Ռուսաստանն ու, մոտ  մեկ ամսից հետո, ԱՄՆ-ի ղեկը ստանձնող նախագահը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ