Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձին Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ցուցակում ընդհանուր առմամբ կա 19 մարդ։
Զելենսկին պատժամիջոցների ենթարկված անձանց մեղադրել է «Վրաստանի և նրա ժողովրդի շահերը վաճառելու» մեջ և կոչ է արել Ուկրաինայի եվրոպացի գործընկերներին և ԱՄՆ-ին՝ ևս միջոցներ ձեռնարկել։
«Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որ Վրաստանը հանձնում է Պուտինին», - հայտարարել է Զելենսկին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկիին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության 19 անդամների, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր և նրա պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։
X սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլին գրել է.«Շնորհակալություն Վոլոդիմիր: Ռուսաստանը փորձում է վերականգնել վերահսկողությունը Սև ծովի վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը