06 12 2024

Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից. Էլնուր Մամեդով

Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից. Էլնուր Մամեդով

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով և որոնցով Հայաստանը հանդես է գալիս միջազգային կազմակերպություններում և դատարաններում: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին տեղեկացրել է հետպատերազմական փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ