ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը