07 12 2024

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Սիրիայից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն»

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Սիրիայից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն»

 

Սիրիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան երկրից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն», տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Իրավիճակը անվտանգության ոլորտում անկայուն է և անկանխատեսելի, ամբողջ երկրում ակտիվ բախումներ են տեղի ունենում զինված խմբավորումների միջև։ Դեպարտամենտը խոհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ Սիրիայից, քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն»,- նշված է սոցցանցերում հրապարակված նախազգուշացման մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ