07 12 2024

Արժեքների քայքայումն այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունն է. Բագրատ Սրբազան



Այսօրվա մեր կյանքը Սպիտակի  երկրաշարժի ենթարկված լինելու մասին է, որը իր հետևանքներով՝ թե ֆիզիկական, թե հոգևոր իմաստով, չի վերանում և դեռ տակավին շարունակում է խորանալ և որի պատճառն այն արժեքային քայքայումն է, որ տեղի է ունեցել հիմնականում 2020 թվականի պատերազմից հետո, իսկ ամբողջությամբ՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունը միտված է  մեր կյանքը խորությամբ և իր բոլոր շերտերով կազմաքանդելուն, հայրենիքի գաղափարը վերացնելուն, հոգիները խոցելուն, այնտեղից գողանալու վեհության, քաջության, սխրանքի, երազների, ձգտումների, տեսիլների զգացումը և միևնույն ժամանակ նաև մեր հանրային լայն կյանքը վերածել քաոսի, թշնամության, ատելության, մոլորեցնող գաղափարների, կեղծ գաղափարների, ստի, որը շարունակաբար մեր կյանքում առկա է։ Ստով, թշնամությամբ, ատելությամբ փորձում են ահաբեկել մարդկանց և նրանց թույլ չտալ, որպեսզի իրենք սոցիալական պատասխանատվություն ստանձնեն, քաջություն ունենան թե հանդես գալու համացանցային տիրույթում և թե իրենց դիրքորոշումը հայտնեն ֆիզիկական տիրույթում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ