07 12 2024

Ասադը շարունակում է մնալ Սիրիայում․ ընտանիքի անդամները լքել են երկիրը․ The Wall Street Journal

Ասադը շարունակում է մնալ Սիրիայում․ ընտանիքի անդամները լքել են երկիրը․ The Wall Street Journal

 

Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել երկիրը և ձևավորել վտարանդի կառավարություն։

Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հրատարակությունը պնդում է, որ Ասադը մնացել է Սիրիայում ուրբաթ օրը, իսկ անցած շաբաթ նրա կինն ու երեխաները գնացել են ՌԴ, իսկ փեսաները՝ ԱՄԷ։

Թերթի տվյալներով՝ Ասադը Թուրքիային խնդրել է «միջամտել ապստամբներին կանգնեցնելու համար», ինչպես նաև զենք ու հետախուզական աջակցություն է խնդրել Եգիպտոսից, Հորդանանից, Իրաքից և Արաբական Միացյալ Էմիրություններից, սակայն մերժում է ստացել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ