07 12 2024

Այս մարդկանց նպատակն է ամեն գնով պահել փողի հոսքերն ու իշխանությունը․ Բագրատ Սրբազան



 

«Երկրում բազմաթիվ իրադարձություններ են, բայց տեսեք, թե ինչով է զբաղված «չարիքը»՝ զանազան փոքր ծավալի տեսանյութերով, սուրճ խմելու, դատարկ թուղթ կարդալու պատմությամբ:

Այս բոլորը նշանակում են, որ իրենք դատարկվել են ամբողջությամբ, այլևս այլ թեմա չկա, որը կբերեր մեր երկրի զարգացմանը, անվտանգային խնդիրները լուծելուն: Այս մարդկանց նպատակն է  ամեն գնով պահել այն փողի հոսքերը , որոնք կարող են լինել իրենց տիրապետության տակ ու ամեն գնով պահել այն իշխանությունը, որը նպաստում է նրանց հաճույքների իրականացմանը»,- ուղիղ եթերի ընթացքում ասաց Բագրատ Սրբազանը:

Սրբազանը անդրադարձավ նաև վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկություններին:

«Դրանք տեղի ունեցան շատ անընդունելի կերպով, ապա դրան հաջորդեց սուտը՝ մարդկանց, նրանց աշխատանքը  գովելու նկարագրությամբ: Բայց այս պատրանքային հաջողությունը երկար չի տևի, չարիքը ինքն իրեն է սպանելու առաջին հերթին»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ