Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրիական զարգացումները, ինչպես առաջին փուլում` մինչև 2020թ.֊ը, ուղիղ կերպով ազդելու են Հարավային Կովկասի վրա։
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է։ Ռուսաստանի, Իրանի դիրքավորումներն ավելի խոցելի են դառնալու։
Հայաստանի համար իրավիճակը կառավարելի պահելու ամենաարդյունավետ եղանակը ռազմական կարողությունները համալրելուն, բոլոր շահառու դերակատարների հետ երկխոսությանը զուգահեռ` ԱՄՆ֊ի, Ֆրանսիայի կողմից հատկապես Թուրքիային զսպելն է։ Եթե այս բանաձևը խափանվեց, անվտանգային իրավիճակն էականորեն բարդանալու է։
Վերոնշյալի համատեքստում, 2025 թ. հունվարի 20-ը կրիտիկական ամսաթիվ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը