Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն;
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
ԲԴԽ որոշման համաձայն, դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատաարել այն, և ավելի քան մեկ տարի անց է այն հանձնել առաքման:
«Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։
Ստեփանյանը 2019-24թթ, եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այժմ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը