09 12 2024

Արևմուտքը բացասաբար է անդրադառնում կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա. Վիկտոր Վասիլև

Արևմուտքը բացասաբար է անդրադառնում կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա. Վիկտոր Վասիլև

 

Արևմտյան երկրները բացասաբար են անդրադառնում կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա և թեժացնում են այնտեղ անկայունությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ»-ին տված հարցազրույցում։

Վասիլևի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին կենտրոնացնում է ուժեր՝ մարտավարական միջուկային զենքի համակարգեր տեղակայելու ներուժով։

Նա ընդգծել է, որ «ռազմավարական իրավիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան և Շվեդիան միացան Հյուսիսատլանտյան դաշինքին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ