09 12 2024

Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, մեզ համար հույսի շող դարձավ. Հաքան Ֆիդան

Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, մեզ համար հույսի շող դարձավ. Հաքան Ֆիդան

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Սիրիայում, մեզ համար հույսի շող դարձավ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է միջազգային դերակատարների աջակցությունը Սիրիայում նոր կառավարության ձևավորման հարցում:

Նրա խոսքով, չնայած Անկարայի բոլոր ջանքերին, Ասադի կառավարությունը չգնաց իր ժողովրդի հետ խաղաղության հաստատմանը:  Ֆիդանն ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին և աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Թուրքիանշարունակում է քայլեր ձեռնարկել Իրանի հետ երկկողմ և տարածաշրջանային կապերը պահպանելու, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգի մտցնելու ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ