09 12 2024

Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր». Արտակ Զաքարյան

Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր». Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվությանմասին։

«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես “Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր”:

Այսօր Երևանում, ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքները, որտեղ պաշտոնական ելույթով (բացման խոսքով) հանդես է եկել նաև Ալեն Սիմոնյանը: Ավելի լավ առիթ և ավելի լավ հանընկնում ՄԱԿ-ի կոնվենիցիայից խոսելու համար՝ դժվար էր պատկերացնել: Այնինչ Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին: Հատկապես, որ այն ուղիղ առընչություն ունի մարդու իրավունքների հետ: Հատկապես որ, Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ-պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:

Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է, կամ ուղղակի վախենում է խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ