ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներին և զինվորական անձնակազմին հրավիրել է 2025 թվականին Մոսկվայում անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի պատվին շքերթին, հայտնում է ТАСС-ը։ .
«Իհարկե, սպասում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին Մոսկվայում 2025 թվականի մայիսի 9-ին։ Բացի դրանից, հրավիրում ենք ձեր երկրների ռազմական անձնակազմերին ռուս զինվորականների հետ միասին մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին»,-նշել է Պուտինը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը