10 12 2024

Թրամփը Կանադային և Մեքսիկային առաջարկել է դառնալ ԱՄՆ նոր նահանգներ

Թրամփը Կանադային և Մեքսիկային առաջարկել է դառնալ ԱՄՆ նոր նահանգներ

 

Կանադան և Մեքսիկան կարող էին դառնալ ԱՄՆ նոր նահանգներ, հայտնել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 մլրդ դոլարով, մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային մոտ 300 մլրդ դոլարով։ Ինչո՞ւ ենք մենք սուբսիդավորում այդ երկրներին։ Եթե մենք մտադիր ենք սուբսիդավորել նրանց, թող դառնան [նոր] նահանգներ»,- ասել է նա NBC News հեռուստաընկերության հարցազրույցում։

Նոյեմբերի 25-ին Թրամփը խոստացել էր, որ աշխատանքի առաջին օրը՝ 2025թ. հունվարի 20-ին, տուրքեր կմտցնի 25 տոկոսի չափով Կանադայից և Մեքսիկայից եկող բոլոր ապրանքների վրա՝ կապված անլեգալ միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության հետ։ Նա նաև հայտնել էր, որ լրացուցիչ տուրքեր կմտցնի 10 տոկոսի չափով չինական բոլոր ապրանքների համար՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ում իբր մեծ քանակությամբ թմրանյութեր են գալիս Չինաստանից։ Բացի այդ, նա պատրաստակամություն է հայտնել առևտրային տուրքեր մտցնել 100 տոկոսի չափով ԲՐԻԿՍ երկրներից ներկրվող ապրանքների վրա՝ նրանց կողմից նոր արժույթի ստեղծման կամ դոլարից հրաժարվելու դեպքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ