Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում: Այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ Մոսկվայում դեկտեմբերի 13-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում մասնակցելու ավանդական ամենամյա միջոցառումներին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և «Թվային Ալմաթի» թվային ֆորումի հաջորդ հանդիպմանը»,- ասել է նա՝ դիմելով մասնակիցներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը