Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ձեռքբերում կլինի՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:
««Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքից ելնելով մենք միշտ մոտ ենք եղել մեր եղբայրներին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունն անբաժանելի են մեր երկրի անվտանգությունից: Եվ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը