16 12 2024

Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի վարչապետի դեմ

Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի վարչապետի դեմ

 

Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է Էստոնիայի հետ համատեղ ձեռնարկվող գործողությունների մասին, ինչի արդյունքում երկու մերձբալթյան երկրներն ընդլայնել են վրացի քաղաքական գործիչների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել՝ դրան ավելացնելով ևս 17 հոգու, նրանց թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Լիտվան աջակցում է Վրաստանի ժողովրդին և նրա եվրոպական երազանքին»,-նշել է Լիտվայի արտգործնախարարը և հավելել, որ Լիտվան չի հանդուրժի բռնություն կամ ոտնձգություն խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ:

«ԵՄ մակարդակով համատեղ գործողությունների ժամանակն է հիմա»,– գրել է Լիտվայի ԱԳՆ ղեկավարը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ