16 12 2024

Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա» մեդիատուրը՝ 7 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ․ լուսանկարներ

Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա» մեդիատուրը՝ 7 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ․ լուսանկարներ

 

«Եվրասիա» մեդիա դպրոցը դեկտեմբերի 11-13-ը Մոսկվայում անցկացրել է մեդիատուր, որին մասնակցում էին երկու տասնյակ խմբագիրներ, լրագրողներ, քաղաքագետներ, փորձագետներ Հայաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Ղրղզստանից:

Մեդիատուրի մասնակիցներն այցելել են մեդիա կենտրոններ՝ Օստանկինո հեռուստաաշտարակ, RT հեռուստաալիքի խմբագրություն, «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալություն, շրջել գրասենյակներում, տաղավարներում, ծանոթացել աշխատանքին։

«Եվրասիա» մեդիատուրը դարձել է գիտելիքների փոխանակման հարթակ, որտեղ ռուսաստանցի հայտնի լրագրողները կիսվել են իրենց փորձով այլ երկրների գործընկերների հետ՝ ոգեշնչելով նրանց նոր նախագծերի և գաղափարների համար:

Մեդիատուրի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովայի և «Россия Сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագրի տեղակալ Օլգա Լիսոգորի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ժամանակակից լրագրության ամենաարդիական թեմաները՝ ներառյալ արհեստական բանականության դերը և թվային դարաշրջանի մարտահրավերները:

Մեդիատուրը հնարավորություն է տվել մասնակից երկրների ներկայացուցիչներին համատեղ քննարկումներ իրականացնել և կապեր ձեռք բերել՝ հետագա աշխատանքներում գործակցության համար։

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերի առաջխաղացման համար: Կազմակերպությունը զբաղվում է երիտասարդների, դասախոսների և լրագրողների համար ծրագրերի, պրակտիկայի և բիզնես առաքելությունների, կրթական ճամբարների և մեդիադպրոցների իրականացմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ