Ինձ հաշվարկում ներկայացնում են, որ աղբահանության, ասֆալտբետոնածածկ իրականացնելու և այլնի համար գումարները մտնում են կարմիր գծերի ինքնարժեքի մեջ: Այս մասին ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:
«Եթե այդ տարբերակով ենք գնում՝ 2,5 մլն դոլար կամ ավել, որ պարգևավճարներ եք բաժանում, էդ էլ մտցրեք կարմիր գծերի ինքնարժեքի մեջ, կամ ձեր ասած տրանսպորտի 200-230 դրամ ինքնարժեքի մեջ: Կարմիր գծերի ինքնարժեքը աղբահանության և ասֆալտբետոնծածկ իրականացնելու հետ կապ չունի, որովհետև քաղաքացիներից և աղբահանության գումար են հավաքում և գույքահարկեր և այլն և այլն»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը