2024թ.-ը մեր կյանքում նշանավորվեց «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմամբ, որը շատ շուտով մեր ժողովուրդն այն վերանվանեց «Սրբազան Պայքար»: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Բագրատ սրբազանը:
«Այն սկիզբ առավ ընդդեմ ապօրինի, հակասահմանադրական, հակապետական, թշնամուց պարտադրված և միակողմանի զիջումներով պայմանավորված, այսպես կոչված, «սահմանազատման և սահմանագծման» հանցավոր ծրագրի:
Մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին թե վերջնականապես սպանել են այդ հույսը: Այս իմաստով, հիշեք խնդրեմ 2024 թվականի մինչև մարտ-ապրիլ ընկած ժամանակահատվածը՝ Արցախի հանձնումից և կորստից հետո ամբողջական խորը հուսահատություն, անզորության զգացում և հույսի ոչ մեկ նշույլ: Գրեթե ոչ ոք չէր հավատում, որ մեր ժոլովուրդը ոտքի կկանգնի իր ինքնության, իր իրավունքների և Հայրենատեր լինելու համար:
Ունեցանք Մայիս 9-ը, որն ապացուցեց, որ բոլոր նրանք ովքեր կարծում էին, որ մեր ժողովուրդն անտարբեր է, հարմարվել է իր ինքնաոչնչացման գաղափարին և մեռած է՝ սխալվեցին: Մայիս 9-ը մեր արթնության սկիզբն է և վկայությունը, որ մեր ժողովրդի ազատագրման ձգտումը չի կարող մարել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը