Նա հավելել է, թե քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը դա չի ենթադրել. «Բայց դա էլ ենթադրել է փոխանակում Մեղրու հետ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սուրբ տարածքի հետ փոխանակում Լեռնային Ղարաբաղի»։
Միրզոյանը պնդել է, թե սրանք հանրահայտ փաստեր են՝ նույնիսկ առանց բանակցային փաստաթղթերը հրապարակելու։
Իշխանության նոր թեզը
Թեզը, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 23-ին:
Ուշագրավ է, որ եթե արտգործնախարար Միրզոյանը նշում է քննարկված գոնե մեկ տարբերակ, որ չի նախատեսել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ապա ըստ Փաշինյանի, «նման որևէ տարբերակ չի եղել»։
Սակայն այս թեզը նոր չէ: 2023-ից սկսած իշխող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար պնդում էր, թե 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի համար միայն Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության տարբերակն է դիտարկել։ Հայտարարությանը #CivilNetCheck-ը մի քանի անգամ անդրադարձել է։
Իսկ ի՞նչ էին իրականում նախատեսում քննարկված տարբերակները
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի նշած տարբերակին՝ Լեռնային Ղարաբաղը Մեղրիի հետ փոխանակելու մասին, ապա այս մասին տարբեր քննարկումներ են եղել 1990-ականների վերջին, որի մասին որոշ մանրամասներ կան լրագրող Թաթուլ Հակոբյանի Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի կայքում: Ըստ դրա՝ 1999-ին քննարկվել է Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակ, սակայն այն մերժվել է հայկական կողմից։
2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Քի Վեսթումներկայացրին կարգավորման տարբերակ, որը նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստանին։ Այդ տարբերակով նախատեսվում էր Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով միջանցքով միացնել Հայաստանին։ Իսկ Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով (sovereign passage) կապի հնարավորություն էր ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս էին գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր յոթ շրջաններից՝ բացի 20 կիլոմետրանոց միջանցքic: Փաստացի ոչ թե տրվում էր ամբողջ Մեղրին, այլ 8 մ լայնությամբ սուվերեն անցում։ Այս տարբերակը, սակայն, մերժել է Բաքուն։
Գործող իշխանությունները չեն նշում նաև բանակցային գործընթացի վերջին 15 տարվա հիմնական՝ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի մասին, որոնցում հստակ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի (պլեբիսցիտ) միջոցով, որը պետք է անցկացվեր ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:
«Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»,- նշված էր Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։
Սակայն ուշագրավ է հատկապես Կազանյանը փաստաթուղթը։
2011-ին ն Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կազանում առաջարկել էր ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ փաստաթուղթ, որը բանակցվել էր շուրջ երեք տարի։ Դրանով նախատեսվում էր 5+2 ձևաչափով շրջանների հանձնում Ադրբեջանին։
Համաձայն փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու էր «Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով»։
Այն նախատեսելու էր ցանկացած կարգավիճակի հնարավորություն: Այնուհետև նշվում էր, որ ԼՂԻՄ տարածքը ստանում էր ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ, յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, Լաչինում տրամադրվում է միջանցք ԼՂ-ն Հայաստանին միացնելու համար։
ԼՂ բնակչություն ասելով հասկացվում էր 1988-ի ազգային համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնելու էին ապագա բանակցություններում:
Այս փաստաթուղթը, սակայն, ի վերջո չի ստորագրվեց։ Եվ այն մերժել է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմը։
Եթե ըստ Փաշինյանի և Միրզոյանի՝ քննարկված բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ-ի Ադրբեջանի կազմում ընդգրկում, ապա հարց է առաջանում, թե ինչու է ադրբեջանական կողմը, օրինակ, մերժել Կազանյան փաստաթուղթը։
Այն, որ Կազանյան փաստաթուղթը չէր մերժել հայկական կողմը, հաստատել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2016-ի ապրիլի 22-ին Հայաստանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանն է մերժել Կազանյան փաստաթղթի ստորագրումը։
«Իմ պատասխանը ձեր հարցին շատ պարզ է։ Որպես այս իրադարձությունների անմիջական մասնակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանը Կազանյան փաստաթուղթը չի մերժել»,- ասել էր Լավրովը։
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել