20 01 2025

Գտիր տարբերություն ադրբեջանցի սահմանապահի և Հայաստանի ԱԺ անվտանգության աշխատակցի արարքների միջև



 

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան ալիքում հրապարակել է տեսանյութ՝ գրելով․  «Գտիր տարբերություն ադրբեջանցի սահմանապահի և Հայաստանի ԱԺ անվտանգության աշխատակցի արարքների միջև»։

Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային Ժողովի նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ամբիոնից ցույց տվեց Արցախի ու Հայաստանի միացյալ քարտեզը և այն փակցրեց ԱԺ նախագահ-փոխնախագահների սեղանին՝ ի հակազդեցություն իշխող ուժի կողմից ԱԺ դահլիճում կախված ՀՀ քարտեզի մակետից, որում պատկերված չէ Արցախը։

ԱԺ անվտանգության աշխատակիցը, բնականաբար՝ հրահանգ ստանալով, պոկեց քարտեզը։

Հիշեցնենք, որ 2021 թ. սեպտեմբերին, անդրբեջանցիներին հանձնված  Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների ավտոբուսը զենքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ ավտոբուսի վրայից քերել Արցախի դրոշն ու զինանշանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ