ԱՊՀ-ում հույս ունեն, որ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կկարգավորվեն և Երևանը կվերադառնա կառույցի շրջանակներում լիարժեք համագործակցության։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է միավորման գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Մենք վստահ ենք, որ Բելառուսի հետ Հայաստանի հարաբերություններում ամեն ինչ կկարգավորվի։ Ե’վ մեր բելառուս ընկերները, և’ անձամբ Բելառուսի նախագահը հավատում են, որ դժվարությունները ժամանակավոր են։ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցության. ԱՊՀ գործկոմն ու անձամբ ես հուսով ենք, որ դա այդպես կլինի», - ասել է Լեբեդևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը