28 01 2025

Վաղուց նրան չեմ մեկնաբանում. Հայաստանը լիարժեք և լեգիտիմ ներկայացուցիչ չունի. Րաֆֆի Հովհաննիսյան



Ես վաղուց նրան չեմ մեկնաբանում, համարում եմ, որ Հայաստանը լիարժեք և լեգիտիմ, օրինակարգ ներկայացուցիչ չունի այլևս, ցավոք սրտի։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք չենք կարողանում ժամանակակից զենքեր ձեռք բերել, որովհետև նայում են Արարատին, ասում են՝ այս մարդիկ ուզում են գնան, Մուշը, Արտահանը հետ բերեն։

«Տարբեր կարծիքներ կան, բայց ես կարծում եմ, որ ժամանակին ուներ այդ լեգիտիմությունը, բայց դա իր վարքով, իր խոսքով և բանով արդեն իր վրայից թոթափեց։

Այսօր կարևոր օր է, առանցքային օր է մեր երկրի համար, և պիտի մենք շարունակենք արժանի լինել այդ տղաներին, զինվորներին, սպաներին, որոնք իրենց կյանքը տվեցին, մեր հայրենիքի, մեր պետության, Արագածի և Արարատի իրականի և պատմականի պաշտպանության համար։ Դրանք մեկ ու միասնական հասկացություններ են, և նրանք, ովքեր ուզում են այլ բան ասել, դա իրենց առանձին կարծիքն է։

Հայրենիքը մեկն է, պետությունը մեկն է և նաև հայրենիքի հանձնումը, մեր ռազմագերիների և ղեկավարների պատանդ մնալը, տղաների կյանքը, դրանք մեղավոր ունեն, դրանք գլխավոր պատասխանատու ունեն, կոնկրետ մարդ՝ իր բոլոր ածանցյալներով»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ