Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ: Նրան ընդունել է փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսական կողմն ընդգծել է «ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022թ․ փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա՝ երկու երկրների ազգային շահերի նկատառումով։ Ուստի տարակուսելի է ադրբեջանական լրատվամիջոցների հակառուսական հրապարակումների շարքը, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ընթացող ապատեղեկատվական արշավը»,- նշել է Գալուզինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը