«Ես շարունակում եմ պնդել, որ եթե Ադրբեջանը նպատակ ունենա ստորագրելու «Խաղաղության» մասին փաստաթուղթը, ապա որևէ էական խնդիր, սեղանին դրված դրույթների հետ չունի»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կողմերն ասում են, որ փաստաթղթի 15 հոդվածը համաձայնեցված է ու քննարկում են չհամաձայնեցված` տակը մնացած 2 հոդվածները:
Երբ ներկայացվում է, թե որոնք են այդ հոդվածները` սահմանին երրորդ երկրի զորքեր չտեղակայելու և միջազգային վեճերից երկկողմ հետ կանգնելու մասին, ապա սկնհայտ է, որ դրանք ոչ միայն օրակարգի ամենաբարդ հարցերը չեն, այլ կողմերի «հակասություններն» առանձնապես սուր կամ ակնհայտ մերժող տարրեր չեն պարունակում:
Պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանը արհեստականորեն ձգում պրոցեսը:
Այստեղ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց երկուսին կանդրադառնամ:
Առաջին, Ադրբեջանն իր պահանջների վերաթարմացման կամ ընդլայնման հերթական շրջափուլում է:
Երկրորդ, ուժի կիրառման պլանը որպես տարբերակ ունենալով, Ադրբեջանը ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին և արտաքին գործոնները, գնահատում դրա հետևանքները:
Այստեղ նպատակը կարող է լինել Սյունիքի ուղղությամբ հնարավոր օպերացիան և «միջանցքի»` ուժով բացման անվան տակ Սյունիքի կամ դրա մի հատվածի օկուպացիան:
Չմոռանանք, որ «միջանցքի» թեման «խաղաղության» փաստաթղթից հանված է և դրված է առանձին քննարկման օրակարգում»,- գրել է Տ.Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը