05 02 2025

Պատկերացրեք թե ինչպիսի Հայաստան են ուզում մեր թշնամիները... Արա Պողոսյան

Պատկերացրեք թե ինչպիսի Հայաստան են ուզում մեր թշնամիները... Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը հրապարակել է  ադրբեջանական մամուլում իրեն «ռևանշիստ» դիտարկող հոդվածը և գրել.

«Փաստորեն ադրբեջանցիների համար ցանկացած հայ, ով կառչած է իր ազգային շահերին, նա ռևանշիստ է։

Այսինքն, պատկերացրեք թե ինչպիսի Հայաստան են ուզում մեր թշնամիները...

Հայաստան, որտեղ իմ/մեր նման մարդիկ չպիտի լինեն։

Նրանք այսօր ուզում են իմ քաղաքական տիպը ոչնչացնել, իսկ վաղը` ընդհանրապես մեր ազգային տիպը։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր և նրանց միջև կռիվը գոյաբանական բնույթ ունի և այն ավարտվելու է կա‘մ մեր, և կամ նրանց լիակատար և անշրջելի պարտությամբ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ