07 02 2025

Հայաստանի ողբերգությունը հայտնի է երկու հանդիպումների պատկերների համեմատումից. Ռոբերտ Մարկարյան

Հայաստանի ողբերգությունը հայտնի է երկու հանդիպումների պատկերների համեմատումից. Ռոբերտ Մարկարյան

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու օր առաջ պաշտոնապես հանդիպել էր Իսրայելի վարչապետին, իսկ այսօր իբր ՀՀ վարչապետին:

Պատերազմում պարտությամբ ու կրկին նիկոլ ընտրելով ինքնիշխան դարձած Հայաստանի ողբերգությունը հայտնի է երկու հանդիպումների պատկերների համեմատումից:

Իհարկե եթե իհարկե հանդիպումը եղել է պաշտոնական, քանի որ դատելով Քամելա Հարիսի օրոք նույն գրասենյակից առկա պատկերներից դժվար թե այդ անխնամ գրասեղանն ու թիկունքում կանգնեցված ծուռ դրոշներն ԱՄՆ փոխնախագահի գրասենյակինը լինեն:

Հիմա թե նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը Աստված է իմանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ