Պարզվում է՝ մենք բոլորս իսկապես սխալ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել, դա է իրեն վրդովեցրել: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ես հարց ունեմ՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց, թե՞ մնաց, զոհվեց ու պայքարեց, որ հիմա անդրաշխարհից ուղերձներ է հղում:
Ասում են՝ հեղաշրջման փորձ չպետք է արվեր, էդ ո՞րն է հեղաշրջումը, Ալեն Սիմոնյան, էն, որ դուք շնորհավորե՞լ եք, Դավիթ Իշխանյանին հեղաշրջման փորձի համա՞ր էիք շնորհավորում։
Որ չեն կռվել այդ մարդիկ, ո՞ւմ էին հուղարկավորում վերջին օրը, որ հետո չգիտեին՝ ոնց վերցնեն ու տանեն։ Մարդ կա, իր երեխուն փաթաթել է տոպրակի մեջ, բերել է, այդ երեխեն որտե՞ղ է զոհվել։ Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ, և կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, դա՞ եք միայն կարողանում անել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը