Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:
Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ» է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը խոչընդոտ է «Խաղաղության գործընթացին»։ Նա նշել է, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում գործակցում է տարբեր երկրների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը