Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ, այդպես միջազգային հարաբերություններ չեն լինում, բայց մի բան շեշտակի փոխվում է. վերջին տարիների ընթացքում կոմպլեմենտարության կորիդորը շատ նեղացել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմա այդ կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է. իմ տպավորությամբ, մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս պրոցեսին: Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ էր Ռուսաստանին G8-ից հեռացնելը, ՌԴ-ն պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, սա նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաեւ Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար: Պարտադիր չէ թռնես Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը, դու կարող ես որպես «պորտնյոր» ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ-ի հետ չթշնամանալ Արևմուտքի հետ: Այդ պատուհանը բացվում է: Բայց ՀՀ այս վարչակազմը արդեն այդ մակարդակով ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ, եւ ամեն ինչ արել է, որ այդ վերաբերմունքը տարածվի նաեւ ՌԴ-ի վրա որպես երկիր:
Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չի, որովհետև մենք գործում էինք սխալներ և մեր բնավորությամբ փորձում էինք այդ սխալը գցել Ռուսաստանի վրա: Սա անհետք չի անցնելու»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը