Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Ղարաբաղում Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, գրեթե ամեն օր էի խոսում, իսկ վերջին օրերին՝ օրական մի քանի անգամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ 3 ամիս առաջ: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, երրորդ փորձն էր հրաժարականի Արայիկ Հարությունյանի կողմից։ Ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էր ինքը կազմակերպում և հիմնավորումն այն էր, որ «ես այլևս այն ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է, ես հրաժարականս տալիս եմ»: Եվ ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էին մի քանի հոգով դա չանել: Վերջին անգամ ինքը հավաքել էր և հայտարարել էր, որ «մեկ է՝ հրաժարական է տալու, սա քննարկման հարց չի»»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը