17 02 2025

Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից. Ռոբերտ Քոչարյան



Մեղրիի թեման հիմա տաքացել է, որովհետև հիմա կա միջանցքի հարց կամ ճանապարհի հարց և այսօր ՀՀ իշխանությունը ցանկություն ունի անել այդ զիջումը և հետո հայտարարել՝ «ես ի՞նչ կապ ունեմ, եթե այն ժամանակ սա քննարկված չլիներ, այս թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եվ դուք՝ «Ազատություն ռադիոկայանը»-ը, իմ տպավորությամբ, սպասարկում եք այդ օրակարգը:Արխիվից հանել են 25 տարվա վաղեմության քննարկումները: Թող գաղտնազերծեին Քիվեսթի փաստաթուղթը, որը երբեք գաղտնի գրիֆ չի էլ ունեցել:

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա երկու առաջարկները հրապարակված են, «Ընդհանուր պետության» առաջարկը հրապարակված է, Մադրիդյան սկզբունքները հրապարակված են, Կազանյան փաստաթուղթը, որքան գիտեմ՝ հրապարակված է: Երկու փաստաթուղթ  չի հրապարակված՝ 2019-ի առաջարկը, որը այս իշխանությունը թաքցրել է ժողովրդից, որը եղել է  ընդունելի, և հրապարակված չէ Քիվեսթի առաջարկը: Թող հրապարակեն: Ասում են՝ թող ինքը հրապարակի: Ես փաստաթղթերը չամադանով տուն չեմ տարել, համարել եմ, որ պետություն կա:

Հիմա ասում են՝ փաստաթղթերից մեկը կոնդիցիոներից ենք հանում, մեկը խալադելնիկից: Գիտեք ինչո՞ւ, որովհետեւ 7 տարում ԱԳ 3 նախարար են փոխել, դրա համար մեկը կարող է «խալադելնիկում» հայտնվել, մեկը՝ մեկ ուրիշ տեղ: Իմ ժամանակ մեկ ԱԳ նախարար է եղել 10 տարի, ինձնից հետո ևս 10 տարի Էդվարդ Նալբանդյանն է եղել: Հիմա, եթե 6 նախարար փոխվեր, կարող է մի ծերն էլ էս կամեռաներից մեկում հայտնվեր, մեկի տրուսիկում, կոպիտ ասած»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ