17 02 2025

Ամեն գնով պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ռոբերտ Քոչարյան



Մենք ակտիվ փոփոխվող աշխարհի հետ գործ ունենք, ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը հասկանալի է և այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթաին, հիմարություն է, ամեն գնով պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այսօրվա վիճակով Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում։ Խումբը ստեղծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա։ Երբ ստեղծվի այլ կարգի բանակցային աշխատող ֆորմատ, նոր այդ ժամանակ սա լուծարեք։ Արդեն այդ հարվածներից ոչ թե իրենց ճակատն է «մազոլ» դարձել, այլ՝ երկրի։ Խաղաղապահները սկզբնական շրջանում իրենց առաքելությունը լավ էին անում, այնքան ժամանակ, մինչև մենք չենք ասել, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ